ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մանկական գրականությունն ամենապահանջվածն է

Մանկական գրականությունն ամենապահանջվածն է
06.01.2016 | 12:08

«Ի՞նչ են կարդում», «Որո՞նք են 2015-ի ամենապահանջված գրքերը», «Ի՞նչ նորություններ են առաջարկվել ընթերցասերներին». irates.am-ի այս հարցերին ի պատասխան «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից տեղեկացրին, որ փոքրահասակների համար նախատեսված գրքերից ամենապահանջվածներն են Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», «Աշխարհի իմաստուն հեքիաթները», Սիլվա Կապուտիկյանի «Փոքրիկ Արա, ականջ արա» բանաստեղծական ժողովածուն, Հովհաննես Թումանյանի աուդիո հեքիաթները: Մասնագիտական գրականությունը նույնպես ունի իր ընթերցողը. Վահագն Դիլբարյանի երկար սպասված «100 բիզնես գաղտնիքներ»-ը լրացնում է «Էդիթ Պրինտ»-ի բեսթսելլերների շարքը: Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» համաշխարհային բեսթսելլերը պահանջարկ վայելեց նաև հայ ընթերցողի շրջանում: Վերահրատարակված գրքերն էլ ստվերում չմնացին, ինչպիսիք են` Օնորե դը Բալզակի «Հայր Գորիոն», Օսկար ՈՒայլդի «Դորյան Գրեյը»:

Ըստ ամենայնի, մանկական գրականությունն ամենապահանջվածն է: Կա մի դրական միտում ևս. հրատարակչության ներկայացուցչի խոսքով` գրքերի վաճառքը նախորդ տարիների համեմատ ավելացել է:
«Էդիթ Պրինտ»-ը զբաղվում է նաև էլեկտրոնային գրքերի հրատարակությամբ: Գրեթե բոլոր տպագրվող գրքերը հասանելի են էլեկտրոնային տարբերակով: Սակայն ընթերցողները նախընտրում են դասական` տպագիր գիրքը: Աշխարհում էլեկտրոնային գրքի շուկայից օգտվում է ընթերցողների 10-15 տոկոսը: Հայաստանում էլեկտրոնային գրքերը շատ քիչ են վաճառվում, կարելի է ասել զրոյական վիճակ է: Բայց զարգացման միտումներ կան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ